Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)
Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը
Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը
Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կատարելուց հետո` տասնօրյա ժամկետում:
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից:
(53-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)