Գլուխ 16 · ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հոդված 119
Հոդված 119.
Օրենքների նախագծերը քննարկվում և ընդունվում են առնվազն երկու ընթերցմամբ:
Ազգային Ժողովի որոշումները կարող են ընդունվել երկու ընթերցմամբ:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ զեկուցողները ներկայացնում են հիմնական սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում է քննարկումը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային Ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
(119-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90, խմբ., փոփ. 22.10.97 ՀՕ-154)