Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5

գործել է մինչև 1998-05-25Բացել ARLIS-ում

Հոդված 5

. Ազգային ժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, վարչապետը, կառավարության անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք, ինչի մասին նա տեղեկացնում է Ազգային ժողովին:

Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականները և օգնականները, մշտական հանձնաժողովների մասնագետները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, նիստը սպասարկող տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և գլխադասային հանձնաժողովների կողմից հրավիրված անձինք:

Հանրապետության Նախագահի, նրա կողմից լիազորված ներկայացուցչի, վարչապետի, կառավարության անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։