Գլուխ 22 · (գլուխը փոփ. 18.03.98 ՀՕ-208)
Հոդված 159
Հոդված 159.
Ազգային ժողովի նիստերը սղագրվում են:
Սղագրությունները կարող են պաշտոնապես հրապարակվել, բացառությամբ դռնփակ նիստերի սղագրությունների:
Նիստերի սղագրումը ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:
Յուրաքանչյուր նիստից հետո տասը օրվա ընթացքում սղագրության տեքստը ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան, իսկ մեկ ամիս հետո` տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ:
Ազգային ժողովի պատգամավորն Ազգային ժողովի գրադարանում մեկ ամսվա ընթացքում կարող է ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:
(159-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208)