Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 155
Հոդված 155.
Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում կառավարությունը և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: