Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 158
Հոդված 158.
Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.
2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: