Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 63

գործել է մինչև 1998-05-25Բացել ARLIS-ում

Հոդված 63.

Առաջին նստաշրջանի բացման օրվանից քսանօրյա ժամկետում կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում:

Ծրագրի քննարկումն սկսվում է վստահության հարցը դնելուց քսանչորս ժամ հետո, եթե Ազգային ժողովի նախագահին տրվել է անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։