Գլուխ 9 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 74
Հոդված 74.
Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը սպառվելուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունը ընդգրկելու մասին հարցը:
(74-րդ հոդվածը լրաց. 22.10.97 ՀՕ-154)