Հոդված 5
Հոդված 5
Կողմերը նպաստում են իրենց պետությունների տարածքներում սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, փոխանակմանը և տարածմանը՝ սույն Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերին համապատասխան:
Յուրաքանչյուր Կողմ ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության Խորհրդին է տրամադրում տեղեկատվություն իր պետությունում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ:
ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության Խորհուրդը համակարգում է փոխանակվող տեղեկատվությունը: