Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված համագործակցության ընթացքում ստացված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի գրանցումը, պահպանումը և համատեղ օգտագործումը իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:

Կողմերն ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումն այն կարգով, որը հաստատվել է սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով:

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեության արդյունքում ստացված տեղեկատվությունը, բացառությամբ գաղտնի տեղեկատվության, կարող է տարածվել համաշխարհային գիտական հանրության շրջանակներում՝ սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։