Հոդված 7
Հոդված 7
Հիմնարար հետազոտությունների բնագավառում համագործակցությանը նպաստող համատեղ ծրագրերի և նախագծերի, միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ.
1. յուրաքանչյուր Կողմի միջոցները՝ ըստ համաձայնեցված թեմատիկայի.
2. սույն Համաձայնագրի մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ֆինանսավորում իրականացնող հիմնադրամների և կազմակերպությունների դրամաշնորհները.
3. այլ նյութեր, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը։
Յուրաքանչյուր Կողմ կամ Համաձայնագրի մասնակից պետության կազմակերպություն ինքնուրույն է կրում իր մասնակցության և իր աշխատակիցների մասնակցության ծախսերը այլ համատեղ գործունեության մեջ, եթե այլ բան նախատեսված չէ հստակ պայմանավորվածությամբ: