Հոդված 4
Հոդված 4
Կողմերը փոխշահավետ և իրավահավասար հիմքի վրա պայմանավորվեցին հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությունը զարգացնել հետևյալ ձևերով.
ա) համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացում.
բ) սույն Համաձայնագրի մասնակից պետություններում գիտնականների ու հետազոտողների գիտական այցերի և վերապատրաստումների կազմակերպում, այդ թվում՝ հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների և մասնագետների ներգրավում.
գ) հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում.
դ) համատեղ լաբորատորիաների, հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների և սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում.
ե) գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և իրականացում.
զ) Կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ձևեր: