Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, համապատասխան մարմինների հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է (փոփոխում է) քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ:
2. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) սույն հոդվածի 1-ին կետում նշված անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»: