Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։