Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸԳլուխ 10 · ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 58. Անվան փոխման պետական գրանցման հետ կապված անձի վկայականը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 58. Անվան փոխման պետական գրանցման հետ կապված անձի վկայականը

1. Ծնողների անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխվում են ծնողների մասին համապատասխան տեղեկությունները:

2. Երեխայի հոր կողմից անվան փոխման դեպքում տասնութ տարին չլրացած երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոխվում է երեխայի հայրանունը:

3. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ 16-18 տարեկան երեխայի ազգանունը կարող է փոխվել իր համաձայնությամբ:

4. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների և տասը տարին լրացած երեխայի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:

5. Չափահաս անձի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։