Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԳլուխ 15 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ

Հոդված 83. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 83. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն հոդվածի 5-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված երեխաների ծնունդների պետական գրանցումը կատարվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի պետական գրանցման բացակայության մասին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծնունդների պետական գրանցման դիմումը ներկայացնում է այն դաստիարակչական, բժշկական հաստատության, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպության կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպության ղեկավարը, որտեղ բնակվում է երեխան, ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքով սահմանված քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային ձևով` նախարարի հրամանով սահմանված կարգով:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումներ կարող են ընդունել նաև Կառավարության լիազորած օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ:

6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. փետրվարի 16

Երևան

ՀՕ-66-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։