Հոդված 1
Հոդված 1.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «բնագավառում» բառից հետո լրացնել «իրականացվող» բառով.
2) 2-րդ մասի «ցանկացած» բառը հանել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։»։