Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի մուտքի «Վարչական» բառը փոխարինել «Դիմումի հիման վրա վարչական» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։»։