Հոդված 34
Հոդված 34.
Օրենքի 106-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողին կորցնելու հետևանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ վնասը հատուցվում է նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց։
Եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան` վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցողն անչափահաս է և մինչև տասնութ տարեկան դառնալն ընդունվել և սովորում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա վնասի հատուցումն իրականացվում է մինչև համապատասխան հաստատությունում նրա ուսումնառության ավարտը։».
2) երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ պարբերություններ.
3) երրորդ պարբերության «Եթե սույն մասին» բառերը փոխարինել «Իսկ եթե սույն մասի առաջին պարբերությանը» բառերով: