Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների, ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
2. Սույն օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի), համայնքների ղեկավարների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
(2-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-53-Ն)