Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2021-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

գործել է մինչև 2021-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

1. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ).

4) կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.

5) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.

6) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.

7) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։