Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների, ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

2. Սույն օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, համայնքների ղեկավարների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

(2-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-53-Ն, 04.03.21 ՀՕ-84-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։