Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը
Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը
1. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
1) սույն օրենքը.
2) սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.
3) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ).
4) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.
5) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.
6) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները.
7) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.03.21 ՀՕ-84-Ն)