Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-27-ից մինչև 2010-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 33

գործել է մինչև 2010-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 33.

Ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցման կարգը

1. Ամուսնալուծության մասին համատեղ դիմումում պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձ համաձայնությունը, և պետք է նշվեն նաև հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո.

դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

3. Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

4. Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում սույն մասով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից:

(33-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։