Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները
Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):
Երևան քաղաքում ամուսնության, ծննդի, իր կողմից կատարված ամուսնության ամուսնալուծության պետական գրանցումը, ինչպես նաև իր կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառման մեջ փոփոխությունը, լրացումը կամ ուղղումը կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում, իսկ մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:
2. Օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:
3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` կառավարության սահմանած կարգով։
(4-րդ հոդվածը փոփ. 19.05.09 ՀՕ-128-Ն)