Գլուխ 5 · ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 44
Հոդված 44.
Երեխայի որդեգրման կապակցությամբ ծննդի ակտի գրառման փոփոխումը
1. Որդեգրման ակտի գրառման հիման վրա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություն կատարվում է սույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:
2. Երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով երեխայի ծննդյան վայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է երեխայի ծննդի ակտի նոր գրառում: Երեխայի ծննդի ակտի նոր գրառման տվյալները (գրանցման վայրը, ակտի գրանցման համարը և ժամանակը) լրացվում են երեխայի ծննդի ակտի նախկին գրառման մեջ։
3. Երեխայի ծննդի ակտի նոր գրառման վայրի ՔԿԱԳ մարմինը փոփոխությունների հիման վրա տրամադրում է երեխայի ծննդյան վկայական:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)