Գլուխ 11 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
Հոդված 77
Հոդված 77.
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման ժամկետները
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են ՔԿԱԳ մարմիններում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելուց հետո` 100 տարի:
100 տարին լրանալուց հետո ՔԿԱԳ մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական արխիվ են փոխանցում քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված գրքերը, ինչպես նաև չափաբերական գրքերը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված ակտերի գրքերը ենթակա են ոչնչացման:
(77-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)