Հոդված 71
Հոդված 71.
Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը
(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)
1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:
2. Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:
3. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.
ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.
բ) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնց մեջ դիմողը խնդրում է ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարել:
4. Դիմողը ստորագրում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը և նշում է այն ներկայացնելու ժամանակը:
5. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
(71-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)