Հոդված 9.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանը
Հոդված 9.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանը
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հասանելի է ՔԿԱԳ մարմիններին համացանցի միջոցով:
2. ՔԿԱԳ մարմինները սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
3. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանը պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են սույն օրենքի համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումներում գրանցման ենթակա՝ սույն օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, տրամադրվող վկայականների և քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենները:
(9.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-95-Ն)