Գլուխ 13 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 84
Հոդված 84.
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
1. ՔԿԱԳ մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
2. ՔԿԱԳ մարմինների ղեկավարները և աշխատողները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
4. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-234-Ն)
(84-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-33-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-234-Ն)