Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-09-01-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 84

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 84.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. ՔԿԱԳ մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. ՔԿԱԳ մարմինների ղեկավարները և աշխատողները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

4. ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։ Արտաբյուջետային միջոցների (բացառությամբ համայնքային բյուջեների արտաբյուջետային միջոցների) օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(84-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-33-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։