Հոդված 73. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը
Հոդված 73. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը
(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)
1. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարում է ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը:
2. Քաղաքացիական կացության ակտի ուղղված, լրացված կամ փոփոխված գրառման հիման վրա տալիս է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:
3. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո` յոթ օրվա ժամկետում, ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին տեղյակ պահել քաղաքացիական կացության ակտի գրառման երկրորդ օրինակի պահպանման վայրի համապատասխան մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև դիմողի բնակության վայրի ոստիկանությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մարմինների:
(73-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)