Գլուխ 12 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
Հոդված 82
Հոդված 82.
ՔԿԱԳ մարմնի աշխատողի լիազորությունները
ՔԿԱԳ մարմնի աշխատողը`
ա) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների ժամանակին, լրիվ և ճիշտ կատարումն ապահովող անհրաժեշտ աշխատանքներ.
բ) կատարում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարի ցուցումները և հանձնարարականները.
գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.
դ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ: