Գլուխ 2 · ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 13.1. Վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը
Հոդված 13.1. Վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը
Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:
Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն
(13.1-ին հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն)