Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · (գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Հոդված 39. Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հիմքերը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հիմքերը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-121-Ն)

1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:

2. Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն, խմբ. 18.01.22 ՀՕ-18-Ն)

(18.01.22 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։