Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Քննության անցկացման ընթացակարգը

1. Սույն արձանագրության Կողմ պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել, որ այն ճանաչում է Կոմիտեի՝ սույն հոդվածով նախատեսված իրավասությունը:

2. Կողմ պետության կողմից Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական և մշակութային որևէ իրավունքի կոպիտ կամ պարբերական խախտումների մասին Կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում Կոմիտեն կոչ է անում այդ Կողմ պետությանը համագործակցել տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ և այդ նպատակով ներկայացնել համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ:

3. Հաշվի առնելով համապատասխան Կողմ պետության կողմից ներկայացված ցանկացած դիտարկում, ինչպես նաև իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկատվություն՝ Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել քննություն և հրատապ զեկուցել Կոմիտեին: Հիմնավորված լինելու դեպքում և Կողմ պետության համաձայնությամբ տվյալ քննությունը կարող է նաև ներառել դրա տարածք կատարվող այցելություն:

4. Այսպիսի քննությունն անցկացվում է խորհրդապահական կերպով, և վարույթի բոլոր փուլերում ապահովվում է համապատասխան Կողմ պետության համագործակցությունը:

5. Այդպիսի քննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն այդ արդյունքները մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին փոխանցում է համապատասխան Կողմ պետությանը:

6. Համապատասխան Կողմ պետությունը Կոմիտեի կողմից փոխանցված արդյունքները, մեկնաբանությունները և առաջարկություններն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իր դիտարկումները ներկայացնում է Կոմիտեին:

7. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան անցկացված քննության մասով այդպիսի վարույթի ավարտից հետո Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության հետ խորհրդակցելուց հետո որոշել սույն արձանագրության 15-րդ հոդվածով նախատեսված իր տարեկան զեկույցում ներառել վարույթի արդյունքների մասին համառոտ հաշվետվություն:

8. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարություն արած ցանկացած Կողմ պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել տվյալ հայտարարությունը՝ այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։