Հոդված 14
Հոդված 14
Միջազգային աջակցությունը և համագործակցությունը
1. Կոմիտեն նպատակահարմար գտնելու դեպքում և համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին, հիմնադրամներին և ծրագրերին, ինչպես նաև այլ իրավասու մարմինների է փոխանցում տեխնիկական խորհրդատվության կամ աջակցության անհրաժեշտությունը մատնանշող հաղորդագրությունների և անցկացվող քննության վերաբերյալ իր կարծիքները կամ առաջարկությունները՝ առկայության դեպքում այդ կարծիքների կամ առաջարկությունների վերաբերյալ Կողմ պետության դիտարկումների ու առաջարկների հետ միասին:
2. Կոմիտեն կարող է նաև համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ այդ մարմինների ուշադրությանը ներկայացնել սույն արձանագրության շրջանակներում քննարկվող հաղորդագրություններից ծագող ցանկացած այնպիսի հարց, որը կարող է օգնել նրանցից յուրաքանչյուրին՝ իր իրավասության ոլորտում որոշում կայացնելու այն միջազգային-իրավական միջոցների նպատակահարմարության վերաբերյալ, որոնք ամենայն հավանականությամբ կարող են օգնել Կողմ պետություններին առաջընթաց արձանագրել Դաշնագրով ճանաչված իրավունքների կիրարկման հարցում:
3. Գլխավոր ասամբլեայի համապատասխան ընթացակարգերին համապատասխան ստեղծվում է հավատարմագրային հիմնադրամ, որը կառավարվում է Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական կանոնակարգերին և կանոններին համապատասխան՝ Դաշնագրում ներառված իրավունքների առավել ընդլայնված կիրարկման նպատակով համապատասխան Կողմ պետությունների համաձայնությամբ Կողմ պետություններին փորձագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար՝ այդպիսով նպաստելով սույն արձանագրության համատեքստում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոլորտում ազգային կարողությունների զարգացմանը:
4. Սույն հոդվածի դրույթները չեն սահմանափակում յուրաքանչյուր Կողմ պետության պարտավորությունը՝ կատարելու Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները: