Հոդված 12
Հոդված 12
Քննության գործընթացին հաջորդող հետագա քայլերը
1. Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետությանը կոչ անել վերջինիս՝ Դաշնագրի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ներկայացված զեկույցում ընդգրկելու մանրամասներ՝ սույն արձանագրության 11-րդ հոդվածի համաձայն անցկացված քննությանն ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցի մասին:
2. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 11-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Կողմ պետությանը կոչ անել իրեն տեղեկացնելու այդպիսի քննությանն ի պատասխան ձեռնարկված միջոցների մասին: