Հոդված 19
Հոդված 19
Փոփոխությունները
1. Ցանկացած Կողմ պետություն կարող է առաջարկել փոփոխություն կատարել սույն արձանագրության մեջ և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկվող փոփոխության մասին հաղորդում է Կողմ պետություններին՝ առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Կողմ պետությունների հանդիպում անցկացնելուն կողմ լինելու կամ չլինելու վերաբերյալ իրեն ծանուցելու պահանջով։ Այդպիսի հաղորդագրության օրվանից չորս ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն մեկ երրորդի կողմից այդպիսի հանդիպում անցկացնելուն կողմ լինելու դեպքում Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո հանդիպում է գումարում։ Անցկացվող հանդիպմանը ներկա գտնվող և քվեարկող Կողմ պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը, իսկ այնուհետև՝ բոլոր Կողմ պետությունների ճանաչմանը։
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված և հաստատված փոփոխությունն ուժի մեջ է մտնում ճանաչման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրվա դրությամբ Կողմ պետությունների ընդհանուր թվի երկու երրորդին հասնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Այնուհետև ցանկացած Կողմ պետության համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում ճանաչման մասին իր սեփական փաստաթուղթն ի պահ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը: Փոփոխությունը պարտադիր է միայն այն ճանաչած Կողմ պետությունների համար: