Հոդված 2
Հոդված 2
Հաղորդագրությունները
Հաղորդագրությունները կարող են ներկայացվել Կողմ պետության իրավազորության ներքո գտնվող այն անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից, որոնք պնդում են իրենց՝ այդ Կողմ պետության կողմից թույլ տրված՝ Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական ու մշակութային որևէ իրավունքի խախտման զոհ լինելը: Հաղորդագրությունն անհատների կամ անհատների խմբերի անունից ներկայացվելու դեպքում այն ուղեկցվում է այդ անձանց համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հեղինակը հիմնավորում է առանց այդպիսի համաձայնության նրանց անունից հանդես գալու հանգամանքը: