Հոդված 20
Հոդված 20
Դուրս գալը
1. Ցանկացած Կողմ պետություն կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ սույն արձանագրությունից՝ այդ մասին գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Դուրս գալն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո։
2. Դուրս գալը չի սահմանափակում մինչև դրա ուժի մեջ մտնելը 2-րդ և 10-րդ հոդվածների համաձայն ներկայացված ցանկացած հաղորդագրության կամ 11-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ցանկացած ընթացակարգի նկատմամբ սույն արձանագրության դրույթների շարունակական կիրառումը: