Հոդված 3
Հոդված 3
Ընդունելիությունը
1. Կոմիտեն չպետք է քննարկի որևէ հաղորդագրություն, եթե այն չի հավաստիացել բոլոր առկա ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառված լինելու մեջ: Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի իրավական պաշտպանության միջոցների կիրառումն անհարկի ձգձգվում է:
2. Կոմիտեն հայտարարում է հաղորդագրությունն անընդունելի այն դեպքում, երբ՝
ա) այն չի ներկայացվում ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեղինակն ապացուցում է հաղորդագրությունը նման ժամկետում ներկայացնելու անհնարինությունը,
բ) հաղորդագրության առարկա հանդիսացող փաստերը ի հայտ են եկել սույն արձանագրությունը համապատասխան Կողմ պետության համար ուժի մեջ մտնելուց առաջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ փաստերը շարունակել են գոյություն ունենալ վերոհիշյալ օրվանից հետո,
գ) նույն հարցն արդեն քննվել է Կոմիտեի կողմից կամ էլ արդեն իսկ քննվել կամ քննվում է միջազգային հետապնդման կամ հարցերի կարգավորման մեկ այլ ընթացակարգի շրջանակներում,
դ) այն անհամատեղելի է Դաշնագրի դրույթների հետ,
ե) այն ակնհայտորեն չհիմնավորված է, բավարար չափով հիմնավորված չէ կամ բացառապես հիմնված է զանգվածային լրատվամիջոցների տարածած հաղորդումների վրա,
զ) այն հաղորդագրություն ներկայացնելու իրավունքի չարաշահում է, կամ
է) այն ներկայացվել է անանուն կամ ոչ գրավոր: