Հոդված 5
Հոդված 5
Միջանկյալ միջոցները
1. Հաղորդագրությունն ստանալուց հետո ցանկացած ժամանակ՝ մինչև ըստ էության որոշում կայացնելը, Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության անհապաղ քննարկմանը ներկայացնել այնպիսի միջանկյալ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում, որոնք կարող են անհրաժեշտ լինել բացառիկ հանգամանքներում՝ ենթադրյալ խախտման զոհին կամ զոհերին հավանական անդառնալի վնասից զերծ պահելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված սեփական հայեցողական լիազորությունները Կոմիտեի կողմից իրականացնելը չի ենթադրում հաղորդագրության ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ որոշման կայացում: