Հոդված 6
Հոդված 6
Հաղորդագրության փոխանցումը
1. Կոմիտեն խորհրդապահական կերպով համապատասխան Կողմ պետության ուշադրությանն է ներկայացնում սույն արձանագրության համաձայն իրեն ներկայացված ցանկացած հաղորդագրություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անընդունելի է համարում համապատասխան հաղորդագրությունը` առանց համապատասխան Կողմ պետությանը վկայակոչելու:
2. Ստացող Կողմ պետությունը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ է ներկայացնում Կոմիտեին՝ պարզաբանելով համապատասխան հարցը և առկայության դեպքում՝ այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք կարող էին տրամադրվել այդ Կողմ պետության կողմից: