Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Հաղորդագրության քննությունը

1. Կոմիտեն սույն արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված հաղորդագրությունները քննության է առնում իրեն ներկայացված բոլոր փաստաթղթերի լույսի ներքո՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը փոխանցվել են համապատասխան կողմերին:

2. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անց է կացնում դռնփակ նիստեր:

3. Սույն արձանագրությամբ նախատեսված ցանկացած հաղորդագրություն քննելիս Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում օգտվել համապատասխան այնպիսի փաստաթղթերից, որոնք բխում են Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններից, մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից, ծրագրերից և կառուցակարգերից, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ մարդու իրավունքների տարածաշրջանային համակարգերից, ինչպես նաև համապատասխան Կողմ պետության ցանկացած դիտարկումից ու մեկնաբանությունից:

4. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն ուսումնասիրում է Կողմ պետության կողմից Դաշնագրի II մասին համապատասխան ձեռնարկված քայլերի ողջամտությունը: Դրանով Կոմիտեն նկատի է ունենում, որ Կողմ պետությունը կարող է սահմանել քաղաքականության հետ կապված մի շարք հավանական միջոցներ՝ Դաշնագրով սահմանված իրավունքների իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։