Հոդված 12. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը
Հոդված 12. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը
1. Տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը համալիր ծրագրի շրջանակներում: Տարեկան ծրագիրը, ի թիվս սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված՝ տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների, պետք է ներառի նաև՝
1) տարեկան ծրագրի հիմնական խնդիրները.
2) պետական բյուջեի շրջանակներում տրամադրվող (տրամադրվելիք) ծառայությունների, ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումների ծավալները, ձևերը.
3) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են տարեկան ծրագրի համակողմանի ներկայացման համար:
2. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում Կառավարություն է ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա տարեկան ծրագրի նախագիծը:
3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է: