Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է՝
ա. համալիր ծրագիրը,
բ. տարեկան ծրագիրը և այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,
դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց գնային արժեքը որոշելու կարգը,
ե. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը,
3) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: