Հոդված 23. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 23. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ 6-րդ, 6.1-ին, 6.2-րդուղղ. հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մինչև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:
5. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
6. Անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս զեղչով դեղեր ստանալու իրավունք:
7. Անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. մայիսի 24
Երևան
ՀՕ-194-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: