Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ

Հոդված 13. Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ուղղված՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելմանը.

2) հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը.

3) հատուկ ժամանակավոր միջոցների կիրառմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փաստացի հավասարությանը հասնելու և նրանց հիմնարար ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։