Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը
Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Կառավարությունը:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր ծրագրին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները՝ այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝
1) մյուսների հետ հավասար հիմունքներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովումը:
(6-րդ հոդվածը փոփ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)